Լրահոս

03.02.2017 08:37


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Զովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Ոսկեթաս, Կարմրաշեն, Զարինջա, Հակո, Կանչ, Ջրամբար, Միգավան, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Թալին-Արմավիր ավտոճանապարհները,Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհները, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ողջի-Գտաշեն, Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Թլիկ, Իրինդ, Լուսակն, Կաթնաղբյուր, Կաքավաձոր, Եղնիկ, Արտենի, Արտաշավան, Դդմասար, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Պարտիզակ, Օթևան, Արևուտ, Գետափ, Դավթաշեն, Դիան, Ագարակավան, Աշնակ, Մեծաձոր, Ակունք, Շղարշիկ, Հացաշեն. Թաթուլ, Ցամաքասար, Նոր Արթիկ, Սուսեր, Դաշտադեմ, Սորիկ, Միրաք, Շողակն, Լուսագյուղ, Սարալանջ, Ավշեն, Մելիքգյուղ, Սիփան, Սադունց, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Հնաբերդ, Միրաք, Նորաշեն, Ջամշլու, Ռյա Թազա, Վարդաբլուր, Կանիաշիր (Սանգյառ) գյուղերի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Աբովյան-Ակունք, Աբովյան-Զառ-Սևաբերդ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Գյումրի-Ամասիա, Անի Պեմզա-Գյումրի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:

Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-Զանգեր տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Այս խորագրի վերջին նյութերը