Լրահոս

02.02.2017 22:40


Դրամապանակի գողը՝ խոստովանությամբ

Դրամապանակի գողը՝ խոստովանությամբ

Փերտվարի 1-ին՝ ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են գումար և բանկի քարտ:
Արտաշես Բ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը թիվ 47 երթուղային ավտոբուսում գողացել է մի կնոջից:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը