Աշխարհ

02.02.2017 16:15


Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Բուլղարիայի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Բուլղարիայի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռուման Ռադևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ:

Այս մասին հայտնում է «Haberler»–ը՝ Թուրքիայի նախագահական աղբյուրներին հղումով։

Նշվում է, որ 2 հեռախոսազրույցն էլ տեղի է ունեցել փետրվարի 2-ի գիշերը:

Բուլղարիայի առաջնորդի հետ զրույցի ժամանակ կողմերը կարևորել են թուրք-բուլղարական համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։

Սթոլթենբերգի հետ Էրդողանը քննարկել է Թուրքիա-ՆԱՏՕ-փոխհարաբերությունները՝ առաջին հերթին որպես դաշնակիցներ, անդրադարձ է կատարվել նաև ահաբեկչության դեմ պայքարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը