Աշխարհ

02.02.2017 22:20


Բանգլադեշցի փոքրիկ տղան աստիճանաբար վերածվում է քարի (լուսանկարներ)

Բանգլադեշցի փոքրիկ տղան աստիճանաբար վերածվում է քարի (լուսանկարներ)

Բանգլադեշ քաղաքից Մեհենդի Հասան անունով փոքրիկը ցնցել է ամբողջ հասարակությանն իր մաշկի հազվագյուտ հիվանդությամբ։ 8–ամյա տղան ստիպված է ողջ կյանքն անցկացնել տանը փակված, քանի որ ուժեղ ցավեր է ունենում ցանկացած բանի դիպչելիս։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։ Բացի այդ, նա վախեցնում է մյուս երեխաներին։

Մաշկի հազվագյուտ հիվանդությունը նրան աստիճանաբար վերածում է քարի։

Նրա երեսը նորմալ է, սակայն մարմնի մնացած հատվածները պատված են հաստ, թեփուկավոր շերտով, ինչի պատճառով երեխան դժվարանում է քայլել կամ որևէ բանի դիպչել։

Տղայի մոր խոսքերով՝ ամբողջ հասարակությունն ու անգամ տղայի տատիկն ատում են նրան։ Մայրը կոչ է անում երկրի կառավարությանը ախտորոշել տղայի հիվանդությունն ու բուժել այն, ինչը Մեհենդիից խլել է ողջ մանկությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը