Աշխարհ

02.02.2017 15:20


Մելանյա Թրամփ. «Ես պետք է ապրեմ ամուսնուս կողքին»

Մելանյա Թրամփ. «Ես պետք է ապրեմ ամուսնուս կողքին»

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկում են այն հարցը՝ արդյոք Մելանյա Թրամփը որդու՝ Բերոնի հետ կտեղափոխվի՞ Սպիտակ տուն, թե կնախընտրի մնալ Նյու Յորքի իր առանձնատանը։

«elle.ru»–ի փոխանցմամբ՝ Մելանյայի ներկայացուցիչները վերջապես որոշել են անել պաշտոնական հայտարարության այդ հարցի վերաբերյալ։

«Մենք կցանկանայինք նախագահի կնոջ անունից հայտնել, որ տիկին Թրամփը կտեղափոխվի Վաշինգտոն ուսումնական տարվա ավարտից անիմիջապես հետո։ Բացի այդ, տիկին Թրամփը ևս մեկ անգամ կցանկանար ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է ԱՄՆ–ի առաջին տիկնոջ դերը կատարելը, և որ ինքը ամենայն լրջությամբ է մոտենում իր նոր պարտականություններին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը