Լրահոս

02.02.2017 18:20


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 1-ին՝ ժամը 8.30-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 148 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 1-ին՝ ժամը 9.45-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի մոտ իրար են բախվել թիվ 259 երթուղու «Յուտոնգ» մակնիշի ավտոբուսը և թիվ 9 երթուղու «Յազ» մակնիշի տրոլեյբուսը:
Տրոլեյբուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 1-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորը և «Շևրոլետ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


***

Փետրվարի 1-ին՝ ժամը 9.40-ի սահմաններում, «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում կորցնելով կառավարումը՝ բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը