Աշխարհ

02.02.2017 20:38


Ջիջի Հադիդը՝ «Reebok»–ի նոր գովազդային արշավում (ֆոտոշարք)

Ջիջի Հադիդը՝ «Reebok»–ի նոր գովազդային արշավում (ֆոտոշարք)

«Reebok» սպորտային ապրանքանիշը հոկտեմբեր ամսին հայտարարել էր, որ իր պատվիրակների շարքին միացել է նաև հայտնի մոդել Ջիջի Հադիդը, ով նկարահանվել է «#PerfectNever» գովազդային արշավում։ Մոդելն իր լուսանկարներով պատմում է, որ մարզումները հիանալի միջոց են բացասական մտածողության դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է «Elle.ru»–ն։

Նոր «Club C» գարուն–ամառ սպորտային հավաքածուի գովազդային արշավում Ջիջին հանդես է եկել լիցքաթափված կերպարով՝ մոխրագույն սվիթշոթով և ձյունաճերմակ մարզակոշիկներով։ Նկարահանումների համար դեկորացիա է ծառայել դիմահարդարման սեղանը, որի վրա նստած Հադիդը զվարճանում է և ծամածռություններ անում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը