Աշխարհ

02.02.2017 18:47


Բոլիվուդի ոսկե ֆոնդը. հնդիկ գեղեցկուհիներ, ովքեր գրավել են Արևմուտքը (ֆոտոշարք)

Բոլիվուդի ոսկե ֆոնդը. հնդիկ գեղեցկուհիներ, ովքեր գրավել են Արևմուտքը (ֆոտոշարք)

Հնդկական ֆիլմերի աստղերը միշտ էլ ապշեցրել են իրենց յուրահատուկ և ինքնատիպ գեղեցկությամբ։ Նրանցով հիանում են բոլորը։ Հնդկաստանի ամենագեղեցիկ կանանցից ոմանք դարձել են համաշխարհային մասշտաբի աստղեր, որոնք գրավել են ամբողջ Արևմուտքը։ «Elle.ru»–ն ներկայացրել է Բոլիվուդի ոսկե ֆոնդը։

Այշվարիա Ռայ

Նրա գեղեցկությամբ հիանում են ոչ միայն հայրենիքում, այլ նաև ամբողջ աշխարհում։ 1994 թվականին նա ստացել է «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի թագը և սկսել իր հաղթարշավը ողջ աշխարհում: Այշվարիա Ռայն արդեն մի քանի տարի է՝ Կաննի կարմիր գորգին հայտնված ամենաքննարկվող աստղերից է, նկարահանվում է Հոլիվուդում, հանդիսանում է «L’Oreal» ապրանքանիշի դեմքը։

Պրիանկա Չոպրա

Եթե որևէ մեկին կարելի է անվանել «նոր Այշվարիա Ռայ», ապա դա միանշանակ գեղեցկուհի Պրիանկա Չոպրան է, ով ասյօր համարվում է Հոլիվուդի ամենագլխավոր սեքս խորհրդանիշներից մեկը։ Ինչպես և Այշվարիան, Պիանկան նույնպես 2000թ. արժանացել է «Միսս Աշխարհ» տիտղոսին։

Ֆրիդա Պինտո

Միակ հնդիկ դերասանուհին, ով թեև ծնվել է Հնդկաստանում, բայց հայտնի է դարձել Հոլիվուդում։ Աղջիկը եղել է Վուդի Ալենի մուսան և նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին է «Աստվածների կռիվը։ Անմահներ» կինոժապավենը։ Կինոյի աստղն այժմ ապրում է Նյու Յորքում, անգլիական գրականության մասնագետ է և պրոֆեսիոնալ պարուհի:

Դիպիկա Պադուկոնե

Համաշխարհային փառքն ու հայտնությունը թակել է Դիպիկայի դուռը «Ом Шанти Ом» ֆիլմից հետո։ 2007թ. ֆիլմը եղել է ամենապահանջվածը Հնդկաստանում։ Հոլիվուդում նման գեղեցկությունն, իհարկե, երկար աննկատ չի մնացել։ Կրակոտ գեղեցկուհին պատասխանատու է սեքսուալ մթնոլորտի համար նոր «Երեք Իքս. համաշխարհային տիրապետություն» ֆիլմում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը