Թրամփն Ավստրալիայի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցը վատթարագույնն է համարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ ունեցած հեռախոսազրույցը գնահատել է բոլոր արտասահմանյան առաջնորդների հետ ունեցած զրույցներից ամենավատը։ Այս մասին գրում է «The Washington Post»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ծրագրված էր, որ Ավստրալիայի և ԱՄՆ–ի առաջնորդները զրուցելու են հեռախոսով մեկ ժամ, սակայն Թրամփը 25 րոպե անց ցած է դրել հեռախոսը։ Նահասցրել է տեղեկացնել Թերնբուլին, որ այդ հեռախոսազանգը եղել է վատագույնը։
Ինչպես հայտնում է թերթը, Թրամփը վրդովվել է, երբ Թերնբուլը հիշեցրել է իրեն Ավստրալիայից փախստականներին ընդունելու պարտականության մասին։ Դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ստորագրվել էր համաձայնագիր, համաձայն որի՝ ԱՄՆ–ը մի քանի հազար փախստական էր ընդունելու Ավստրալիայի ժամանակավոր կացարանի կենտրոնից։
Ավելի ուշ ամերիկյան նախագահը հայտնել է իր դժգոհությունը «Թվիթթերում»։
«Դուք կարո՞ղ եք դրան հավատալ։ Օբամայի վարչակազմը համաձայնել է ընդունել հազարավոր անօրինական փախստականներ Ավստրալիայից։ Ինչո՞ւ։ Ես կուսումնասիրեմ այդ անիծյալ գործարքը»,–գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքում Թերնբուլը նշել է, որ ինքը «ավելացնելու ոչինչ չունի»։
Թրամփն Ավստրալիայի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցը վատթարագույնն է համարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ ունեցած հեռախոսազրույցը գնահատել է բոլոր արտասահմանյան առաջնորդների հետ ունեցած զրույցներից ամենավատը։ Այս մասին գրում է «The Washington Post»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ծրագրված էր, որ Ավստրալիայի և ԱՄՆ–ի առաջնորդները զրուցելու են հեռախոսով մեկ ժամ, սակայն Թրամփը 25 րոպե անց ցած է դրել հեռախոսը։ Նա հասցրել է տեղեկացնել Թերնբուլին, որ այդ հեռախոսազանգը եղել է վատագույնը։

7or.am