Աշխարհ

02.02.2017 10:15


Սպիտակ տունը հերքել է Մեքսիկայի նախագահին ուղղված Թրամփի սպառնալիքների մասին լուրը

Սպիտակ տունը հերքել է Մեքսիկայի նախագահին ուղղված Թրամփի սպառնալիքների մասին լուրը

Սպիտակ տունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիտոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ սպառնացել է Մեքսիկայում հաշիվ մաքրել «վատ տղաների» հետ ամերիկյան բանակի ուժերի միջոցով։ Այս մասին փոխանցում է «The Hill»–ը։

«Տեղեկատվությունը, թե, իբր, նախագահը սպառնացել է զորքեր ուղարկել Մեքսիկա, կեղծ է։ Անգամ մեքսիկական կառավարությունն է վիճարկում այդ պնդումները»,– հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հերքել է այս տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը