Աշխարհ

01.02.2017 13:30


Պան Գի Մունը հրաժարվել է առաջադրվել Հարավային Կորեայի նախագահի թեկնածու

Պան Գի Մունը հրաժարվել է առաջադրվել Հարավային Կորեայի նախագահի թեկնածու

Պան Գի Մունը, որը Նյու Յորքից վերադարձել է անցյալ ամիս՝ ավարտելով իր 10-ամյա ծառայությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հրաժարվել է առաջադրվել Հարավային Կորեայի նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է «Ռենհապը»։

Երբ կոռուպցիոն խոշոր սկանդալի հետեւանքով դեկտեմբերին Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հեին իմպիչմենթ էր հայտարարվել, Պան Գի Մունն ակնարկել էր, որ պատրաստ է ջանքեր ներդնել՝ հանուն երկրի բարօրության, չնայած ՄԱԿ-ի բանաձեւերից մեկով՝ նախկին գլխավոր քարտուղարներին խորհուրդ չի տրվում հրաժարականից անմիջապես տետո պետական պաշտոններ զբաղեցնել:

Հարավային Կորեայում շատերը նրան նախագահի պոտենցիալ թեկնածու էին համարում, եթե նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեին։

«Ես թողնում եմ իմ անկեղծ ցանկությունը՝ իմ ղեկավարությամբ հասնելու քաղաքականության մեջ փոփոխությունների եւ համախմբելու երկիրը»,- ասել է Պան Գի Մունը Սեուլում կայացած մամուլի ասուլիսում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը