Թուրքիայի և Գերմանիայի միջև Ինջիրլիքի հետ կապված նոր լարվածություն է հասունանում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիա կատարելիք այցի նախօրեին կողմերի միջև Ինջիրլիք ռազմաբազայի հետ կապված նոր լարվածություն է առաջացել:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Hürriyet»–ին հղումով։
Նշվում է, որ Թուրքիան պահանջել է իր համար ամբողջությամբ հասանելի դարձնել Ինջիրլիքում տեղակայված «Տորնադո» տիպի հետախուզական ինքաթիռների կատարած լուսանկարները: Սիրայի տարածքում կատարված այդ լուսանկարները թուրքական կողմը պատրաստվում է օգտագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում:
Թուրք գեներալներից մեկը Անկարայում Գերմանայի դեսպանատանը հայտնել է, որ հետախուզական ինքնաթիռների ձեռք բերած տեղեկությունների հասանելիության դիմաց թուրքական կողմը Ինջիրլիքի գերմանական զորակազմին նախապես ծրագրված վերակառուցման աշխատանքների թույլտվություն կտա: Սակայն Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը մերժել է Թուրքիայի այս առաջարկը: Նախարարությունը նշել է, որ հետախուզական ինքնաթիռների ձեռք բերած տեղեկությունները կարող են տրամադրվել միայն ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիային:
Թուրքական կողմի պնդմամբ՝ Գերմանիան այդկերպ փորձում է խոչընդոտել Սիրիայի «Ժողովրդական միություն կուսակցության» դեմ այդ տվյալների օգտագործմանը, որն ահաբեկչական է համարվում Թուրքիայում։

7or.am