Թուրք փաստաբանը ձերբակալվել է «Twitter»-ում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության կին ներկայացուցիչը ձերբակալվել է «Twitter» սոցցանցում կատարած գրառումների պատճառով:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը հղումով, «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Սերա Քադըգիլը ձերբակալվել է հենց դատարանում, ուր գնացել էր «Բիլալ Էրդողանին վիրավորելու» առթիվ հարուցված գործով ցուցմունք տալու համար:
Ձերբակալման որոշման համար հիմք են հանդիսացել սոցցանցում Քադըգիլի կատարած հրապարակումները, որոնք բնութագրվել են որպես «հանրապետության նախագահին ուղղված վիրավորանք» և «ազգի մի մասի կրոնական արժեքների նսեմացում»:
33-ամյա փաստաբանը դեպքի վերաբերյալ «Twitte»-ում հետևյալ մեկնաբանությունն էր արել.
«Առավոտյան իմ դեմ ուղղված լայնածավալ զրպարտիչ քարոզարշավ կսկսվի: Ցանկացա ինքս նախապես տեղեկացնել: Նրանք գտել են 6-7 տարի առաջվա իմ գրառումները»:
Համացանցի օգտատերերը փաստաբանի ազատ արձակման պահանջով և #SeraKadıgilYalnızDeğildir (Սերա Քադըգիլը միայնակ չէ) հեշթեգով արշավ են սկսել:

7or.am