Աշխարհ

01.02.2017 11:29


Հրապարակվել են Թուրքիայի ձախողված հեղաշրջման կազմակերպիչների անունները

Հրապարակվել են Թուրքիայի ձախողված հեղաշրջման կազմակերպիչների անունները

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2016թ. հուլիսի 15-ի ձախողված պետական հեղաշրջման 6 գլխավոր կազմակերպիչների անունները:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։

Նշվում է, որ նախարարությունից հեղաշրջման փորձը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովին է ուղարկվել փաստաթղթերի մի փաթեթ: Դրանում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ կազմակերպիչների ցուցակը գլխավորում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի գեներալ Մեհմեդ Փարթիգյոչը:

Կազմակերիչների թվում են նաև ցամաքային ուժերի հրամանատարության շտաբի պատասխանատու Էրհան Ջահան, ռազմածովային ուժերի հրամանատարության շտաբի պատասխանատու Իրֆան Արաբաջըն, ռազմաօդային ուժերի հրամանատարության շտաբի պատասխանատու Իլհան Քարասուն, ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության շտաբի պատասխանատու Ֆարուք Բալը և առափնյա անվտանգության հրամանատարության շտաբի պատասխանատու Մուստաֆա Շահին Գյումուշիյնեն:

Ներքին գործերի նախարարության ուղարկած փաստաթղթերի փաթեթում տեղ են գտել նաև հեղաշրջումից հետո նշանակվելիք պաշտոնյաների ցանկը և ռազմական դրություն հայտարարելու հրամանագիրը: 20 հոդվածից բաղկացած հրամանագրում արձանագրվել է, որ հուլիսի 16-ին՝ ժամը 03:00-ին, կառավարությունը զավթվել է, և այդ պահից երկրում ռազմական դրություն է հայտարարվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը