Աշխարհ

01.02.2017 18:35


Քնած զույգերի հրաշալի լուսանկարներ, ովքեր պատրաստվում են ծնողներ դառնալ (ֆոտոշարք)

Քնած զույգերի հրաշալի լուսանկարներ, ովքեր պատրաստվում են ծնողներ դառնալ (ֆոտոշարք)

Երիտասարդ լուսանկարչուհի Յանա Ռոմանովան ստեղծել է մի զարմանահրաշ ֆոտոնախագիծ՝ «Սպասում» խորագրով։ Լուսանկարների հերոսները եղել են ամուսնական զույգեր, ովքեր սպասելիս են եղել իրենց երեխայի լույս աշխարհ գալուն։ Որպես կանոն՝ նկարահանումները տեղի են ունեցել վաղ առավոտյան, երբ ծնողները դեռ քնած են եղել։

Ֆոտոնախագիծը կազմված է 40 լուսանկարից, որոնք արտացոլում են հղիության 40 շաբաթը։ Այս մասին հայտնում է «Adme.ru»–ն։

Յանան խոստովանել է, որ իր հերոսներին այնքան էլ լավ չի ճանաչել, սակայն հիացած է այն վստահությամբ, որը նրանք ցուցաբերել են, քանի որ ոչ բոլորը թույլ կտային լուսանկարչին մնալ սեփական տանը և լուսանկարել նման անձնական իրավիճակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը