«WikiLeaks»–ը հայտարարել է, որ արխիվներում Մարին Լե Պենի մասին ավելի քան հազար փաստաթուղթ ունի
«WikiLeaks»–ի ղեկավարությունը հայտարարել է, որ արխիվներում Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» շարժման առաջնորդ Մարին Լե Պենի մասին ավելի քան հազար փաստաթուղթ ունի։
«Մեր արխիվներում 1 138 փաստաթուղթ կա Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի մասին», –ասվում է «Թվիթթերի» էջում։
Վերջին փաստաթղթերը, որոնցում հիշատակվում է Լե Պենի անունը, թվագրված են 2016–ի դեկտեմբերով։
Քաղաքական գործչի մասին տեղեկատվության վերջին աղբյուրներ են հանդիսանում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքինամակները։
Ավելի վաղ էլ «WikiLeaks»–ը հայտարարել էր, որ իր արխիվներում ավելի քան 3,6 հազ փաստաթուղթ ունի Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի մասին։
«WikiLeaks»–ը հայտարարել է, որ արխիվներում Մարին Լե Պենի մասին ավելի քան հազար փաստաթուղթ ունի
«WikiLeaks»–ի ղեկավարությունը հայտարարել է, որ արխիվներում Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» շարժման առաջնորդ Մարին Լե Պենի մասին ավելի քան հազար փաստաթուղթ ունի։
«Մեր արխիվներում 1 138 փաստաթուղթ կա Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի մասին», –ասվում է «Թվիթթերի» էջում։
Վերջին փաստաթղթերը, որոնցում հիշատակվում է Լե Պենի անունը, թվագրված են 2016–ի դեկտեմբերով։
Քաղաքական գործչի մասին տեղեկատվության վերջին աղբյուրներ են հանդիսանում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի նամակները։

7or.am