Աշխարհ

01.02.2017 10:25


«Nike»–ի ղեկավարը խոստացել է պաշտպանել իր աշխատակիցներին և ատլետներին Թրամփի հրամանից

«Nike»–ի ղեկավարը խոստացել է պաշտպանել իր աշխատակիցներին և ատլետներին Թրամփի հրամանից

«Nike» ապրանքանիշի ղեկավար Մարկ Փարքերը նամակ է հղել իր աշխատակիցներին, որում իր աջակցությունն է հայտնել 7 մահմեդական երկրի բնակիչներին, որոնց չեն թողնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։ Այս մասին փոխանցում է «Dazed»–ը։

««Nike»–ը հավատում է այն աշխարհին, որտեղ յուրաքանչյուրը կողմ է բազմազանությանը։ Կապ չունի՝ դուք որ կրոնի հետևորդ եք, որտեղից եք դուք ծագումով և ում եք սիրում»,–ասվում է նրա հաղորդագրության մեջ։

Փարքերը նշել է, որ այդ արժեքները գտնվում են սպառնալիքի տակ Թրամփի վերջերս ստորագրած հրամանի պատճառով։

«Դա այն քաղաքականությունն է, որին մենք չենք աջակցում»,–ընդգծել է ղեկավարը աշխատակիցներին հղած նամակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը