Աշխարհ

01.02.2017 10:20


Չինական բանակի վերնախավն անխուսափելի է համարում ԱՄՆ–ի հետ պատերազմը

Չինական բանակի վերնախավն անխուսափելի է համարում ԱՄՆ–ի հետ պատերազմը

Չինական բանակի վերնախավը գրեթե անխուսափելի է համարում ԱՄՆ–ի հետ պատերազմը Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին։

Այս մասին հայտնում է «Focus»–ի թղթակիցը՝ չինական «South China Morning Post»–ին հղումով։

«Պատերազմն ԱՄՆ գործող նախագահի կառավարման տարիներին գրեթե իրողություն է»,- ասել է Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը, որի հայտարարությունը հրապարակվել է Չինաստանի Ազգային ազատագրական բանակի կայքում։

Անվտանգության ոլորտում ներկա իրադրությունը հաշվի առնելով՝ զինվորական շրջանակների ներկայացուցիչը խորհուրդ է տալիս «չինական զորքերն ուղարկել Արեւելաչինական ու Հարավչինական ծովեր»։

Չինական կողմը մտավախություն ունի, որ Թրամփը կարող է հրաժարվել «Մեկ Չինաստան» քաղաքականությունից, որը վարում էր Բարաք Օբաման։ Չինաստանը Թայվանն իր անհնազանդ նահանգն է համարում, որը պետք է ինտեգրել ՉԺՀ-ին, և հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որոնք ճանաչում են Թայվանը։ Սակայն հայտնի է, որ Թրամփն անցած տարվա դեկտեմբերին հեռախոսազրույց է ունեցել Թայվանի առաջնորդի հետ՝ կասկածի տակ դնելով նախկին քաղաքականությունը, ինչն էլ լրջորեն վրդովեցրել է չինացիներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը