Աշխարհ

01.02.2017 09:55


Սև ծովում ՆԱՏՕ-ն ռազմածովային զորավարժություններ է սկսում

Սև ծովում ՆԱՏՕ-ն ռազմածովային զորավարժություններ է սկսում

Սև ծովի ջրատարածքի արևելյան հատվածում մեկնարկում են ՆԱՏՕ-ի «Ծովի վահան» ռազմածովային զորավարժությունները, որոնց կմասնակցեն 8 պետությունների ռազմածովային ուժեր՝ 2800 զինծառայող Բուլղարիայից, Կանադայից, Հունաստանից, Ռումինիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Ուկրաինայից, 16 նավ, մեկ սուզանավ և 10 ինքնաթիռ։

Այս մասին հայտնում է «korrespondent.net»–ը՝ Ռումինիայի ռազմածովային ուժերի մամլո ծառայության հայտարարությանը հղումով։

Վարժանքների ընթացքում կմշակվեն օդային, ստորջրյա և ցամաքային հարձակումների հետմղման ստանդարտ մեթոդներ։

Զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 1-10-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը