Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահները մասնակցելու են ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին: «Mynet»–ի փոխանցմամբ՝ այդ տեղեկությունն արդեն հաստատել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է՝ ներկայումս այցի կազմակերպման համար տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Սպասվում է, որ կքննարկվեն Սիրիայի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:
Աղբյուրը հիշեցնում է՝ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը 2015թ չեղարկվեց, երբ թուրքական ՌՕՈւ–ի կործանիչը Սիրիայում խոցեց ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը:
Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մարտին

7or.am