Լրահոս

10.01.2010 14:09

Ս. Դեմիրճյան. «Իշխանությունները կկիրառեն իրենց ավանդական մեթոդները»

Ս. Դեմիրճյան. «Իշխանությունները կկիրառեն իրենց ավանդական մեթոդները»

Ժամը 13.30-ին Երևանի Չեխովի անվան միջնակարգ դպրոցում  տեղակայված Կենտրոն համայնքի 10/31 ընտրական տեղամաս է ժամանել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը տիկնոջ հետ։ «7օր»-ի այն հարցին, թե որևէ տեղեկություններ ունեն ընտրությունների ընթացքի վերաբերյալ, և ինչպիսի՞ն կլինեն ՀԱԿ գործողությունները կեղծիքների ու ընտրախախտումների դեպքում Ս. Դեմիրճյանը պատասխանել է. «Սպասենք տեսնենք ինչ է լինում, ավարտից հետո կխոսենք»։ ՀԺԿ նախագահն ասել է, որ արդար ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի շանսերը շատ բարձր են։ «Բնականաբար միամտություն կլինի կարծել, որ իշխանությունները կհրաժարվեն իրենց ավանդական մեթոդներից։ Այս ընտրությունների ժամանակ էլ կկիրառվեն այդ մեթոդները»,-ասել է Ս. Դեմիրճյանը։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։