Աշխարհ

31.01.2017 13:49


Չավուշօղլուն Արգենտինայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

Չավուշօղլուն Արգենտինայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հարավային Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Արգենտինա, հանդիպել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսանա Մալյորրայի հետ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Ahaber»–ին հղումով։

Թուրքական մամուլին ներկայացնելով իր այցի մանրամասները՝ Չավուշօղլուն հայտնել է, որ արգենտինացի իր գործընկերոջ հետ զրույցում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին։

«Տարիներ շարունակ մեր հարաբերությունների վրա ազդող հայկական հարցի վերաբերյալ էլ մտքեր փոխանակեցինք: Կարևորում ենք այս հարցում Արգենտինայի կառավարության, արտաքին գործերի նախարարության և անձամբ նախարարի դիրքորոշումը: Նրանց ասացինք, որ թույլ չենք տա, որ մեր հարաբերությունները գերի դառնան այս հարցին», -ասել է թուրք նախարարը:

Աղբյուրը հիշեցնում է՝ ավելի վաղ Արգենտինայի հայ համայնքի կառույցները հայտարարություն էին տարածել, որտեղ դեմ էին արտահայտվել Հարավային Ամերիկա և, մասնավորապես, Արգենտինա Չավուշօղլուի կատարելիք այցին: Հայտարարության մեջ, մասնավորապես, շեշտվում էր, որ Չավուշօղլուն մարդկության դեմ հանցագործություններ իրականացրած պետության ներկայացուցիչ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը