Աշխարհ

31.01.2017 14:25


Մալազիայում մայրը ոտքով հարվածել է դստերը՝ վերելակի փակվող դռներից փրկելու համար (տեսանյութ)

Մալազիայում մայրը ոտքով հարվածել է դստերը՝ վերելակի փակվող դռներից փրկելու համար (տեսանյութ)

Մալազիայում կինը ոտքով հարվածել է 3–ամյա դստերը՝ տեսնելով, որ վերելակի դռները փակվում են վերջինիս վրա։

Դեպքը տեղի է ունեցել Մալազիայի Բաթու Ուբան քաղաքի բնակելի շենքերից մեկում։ Փոքրիկը մոտեցել է վերելակին և ցանկացել ներս մտնել։ Այդ պահին դռները սկսել են փակվել։ Մայրը, ով գնում էր աղջկա հետևից, հասկացել է, որ չի հասցնի մի կողմ քաշել երեխային և այդ պատճառով էլ հարվածել է ոտքով։

Շենքի թիկնապահ Մո Ադիբը պարզաբանել է, որ վերելակի մեջ սենսորներ չկան։ Դռները հնարավոր կլիներ բացել միայն ներսում գտնող կոճակը սեղմելով։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

Նա դրական է գնահատել մոր արարքը, ով ճիշտ որոշում է ընդունել աղջկան փրկելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը