Աշխարհ

31.01.2017 14:03


2016-ին Թուրքիայի բնակչությունը հասել է 79.8 միլիոնի

2016-ին Թուրքիայի բնակչությունը հասել է 79.8 միլիոնի

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը 2016 թվականի համար հրապարակել է գրանցման տվյալների վրա հիմնված բնակչության տվյալները: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sondakika.com»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2016 թվականին երկրի բնակչությունը հասել է 79.814.871 մարդու: Նշվում է, որ 2015-ին 78.741.053 հոգի կազմող բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 1.073.818-ով:

Երկրում արական սեռի բնակչության թիվը կազմում է ամբողջի 50.2 տոկոսը (40.043.650), իգականինը` 49.2 տոկոսը (39.771.221):

Թուրքիայի բնակչության 18.5 տոկոսը (14.8 միլիոն) բնակվում է երկրի ամենամեծ նահանգում` Ստամբուլում, որին բնակչության թվով հաջորդում են Անկարան (5.3 միլիոն), Իզմիրը (4.2 միլիոն), Բուրսան (2.9 միլիոն):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը