Աշխարհ

31.01.2017 13:00


Թուրքիան և Իրանը էներգետիկ համագործակցության պայմանագիր կստորագրեն

Թուրքիան և Իրանը էներգետիկ համագործակցության պայմանագիր կստորագրեն

Թուրքիան և Իրանը բանակցություններ են վարում՝ նոր համատեղ էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sabah»–ին հղումով։

Իրանի էներգետիկայի փոխնախագահ Ալի Ռըզա Դաեմին հայտնել է, որ Իրանի և թուրքական «Unit International» ընկերության միջև արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երկկողմ բանակցությունները շարունակվում են, և, ամենայն հավանականությամբ, մարտի կեսերին կստորագրվի շուրջ 10 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի վերջնական տարբերակը:

Աղբյուրը հիշեցնում է՝ թուրքական «Galatasaray» ակումբի նախկին տնօրեն Ունալ Այսալի ղեկավարած «Unit International» ընկերությունը դեռևս 2016թ. հունիսին 4.2 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ նախնական պայմանագիր էր կնքել Իրանի էներգետիկայի նախարարության հետ՝ Իրանի տարբեր շրջաններում 7 էլեկտրակայաններ կառուցելու վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը