Աշխարհ

31.01.2017 11:50


Բրազիլիայում 47 մարդ դեղին տենդի զոհ է դարձել

Բրազիլիայում 47 մարդ դեղին տենդի զոհ է դարձել

Բրազիլիայում դեղին տենդի զոհ է դարձել 47 մարդ։ Հիվանդների թիվը, որոնց մոտ բժիշկներն այդ վտանգավոր հիվանդության ախտանիշեր են հայտնաբերել, հասնում է 639-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Տենդի բռնկում է գրանցվել հանրապետության 4 նահանգներում՝ Մինաս–Ժերայսում, Սան Պաուլուում, Էսպիրատու–Սանտուում եւ Բաիայում։ Բռնկումը վերջին 37 տարվա մեջ ամենամասշտաբայինն է։

Պատվաստումների համար բուժկետերում ամեն օր վաղ առավոտից հերթեր են գոյանում։

Դեղին տենդը Աֆրիկայի, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի շրջաններում տարածված հիվանդություն է, որը փոխանցում են մոծակները։ Նրա ախտանշաններն են բարձր ջերմությունը, դեղնուկը, սրտխառնոցը, երբեմն ուղեկցվում է երիկամային եւ լյարդի սուր անբավարարությամբ, որը կարող է հանգեցնել մահվան։

7օr.am

Այս խորագրի վերջին նյութերը