8 գեղեցկուհի, որի բախտը չի բերում անձնական կյանքում (ֆոտոշարք)
«Մի՛ ծնվիր գեղեցիկ» ասույթն այս հերոսուհիների մասին է։ Ինչպես երևում է՝ գեղեցկուհիները, ովքեր ոգեշնչում են միլիոնավոր կանանց, անձնական կյանքում այնքան էլ հաջողակ չեն։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչու նրանց չի հաջողվում գտնել իրենց իրական երկրորդ կեսին։ Սակայն պատասխանն այդպես էլ անհայտ է մնում։
«Elle.ru»–ն ներկայացրել է ամենագեղեցիկ կանանց, որոնք դեռ միայնակ են։
Շարլիզ Թերոն
Շիկահեր գեղեցկուհին 40 տարեկան հասակում չի հասցրել գոնե մեկ անգամ օրինական ամուսնանալ։ Նրա անձնական կենսագրության մեջ հիշատակվում է ընդամենը 2 մեծ սիրավեպ՝ 8 տարվա քաղաքացիական ամուսնություն ՍտյուարտԹաունսենդի հետ և կրքոտ ժամանակահատված Շոն Փենի հետ։
Ադրիանա Լիմա
«Victoria's Secret»–ի հայտնի և սեքսուալ մոդել Ադրիանա Լիման ամուսնուց՝ բասկետբոլիստ Մարկո Յարիչից ամուսնալուծվելուց հետո այդպես էլ չի գտել իր սերը։ Այժմ նա միայնակ դաստիարակում է իր 2 աղջիկներին։
Ռիհաննա
Վերջին ժամանակահատվածում միակ սիրավեպը Ռիհաննայի կյանքում հայտնի ռեփեր Դրեյքի հետ հարաբերություններն էին։ Արդյոք նրանք պաշտոնական զո՞ւյգ էին, թե ոչ՝ այդպես էլ չպարզվեց։ Դրեյքը սկսել էր հանդիպել 47–ամյա Ջենիֆեր Լոպեսի հետ, ինչի մասին իմանալով՝ Ռիհաննան խզել է հարաբերությունները նրանց երկուսի հետ։
Բրիթնի Սփիրս
Իր ժամանակների ամենասեքսուալ աղջկա համար խելագարվում էր Ջասթին Թիմբերլեյքը։ Նրանք բոլորի կողմից ամեասիրված զույգերից էին։ Այնուհետև պարող Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնությունը ամբողջությամբ կործանեց երգչուհու կյանքը։ Դրանից հետո Բրիթնիի կյանքում շատ սիրավեպեր են եղել, սակայն իրական սեր նա այդպես էլ չի գտել։
Ռավշանա Կուրկովա
Ամենանուրբ, նորաոճ, խելացի և նրբագեղ կանանցից մեկը դեռևս միայնակ է։ 36–ամյա Ռավշանայի հարցազրույցներից երևում է, որ նա ցանկանում է սիրահարվել և ներդաշնակության հասնել։ Մի քանի տարի առաջ թվում էր, թե երջանկությունը մոտ էր. դերասանուհու սիրավեպը «Главкино»–ի տնօրեն Իլյա Բաչուրինի հետ ընթանում էր դեպի ամուսնություն, սակայն այն ավարտվեց բավական դրամատիկ ձևով։ Նրանք անգամ ընկերներ չմնացին։
Ագնիա Դիտկովսկիտե
Մայրիկից ժառանգած գեղեցկությունը դերասանուհու համար այդպես էլ չհանդիսացավ երջանկության գրավական։ Նրա կյանքում միակ լուրջ սիրավեպը եղել է իր գործընկեր Ալեքսեյ Չադովի հետ։ Ամուսնանալուց և որդի լույս աշխարհ բերելուց հետո զույգը բաժանվել է։ Լուրեր են պտտվում, որ երկուսն էլ բաժանումը մինչ օրս շատ ծանր են վերապրում։
Նաոմի Քեմփբել
Այս կրակոտ կինը երբեք չի զիջել իր դիրքերը սիրեցյալների հարցում։ Բոլոր ազդեցիկ տղամարդիկ՝ սկսած Ֆլավիո Բրիատորեից մինչև Ռոբերտ Դե Նիրո, եղել են նրա երկրպագուները։ Սակայն 46–ամյա մոդելը, դեռևս լինելով կատարյալ գեղեկցուհի, այդպես էլ չի գտել իր իրական սիրուն։
Դեմի Մուր
Ժամանակ կար, որ Դեմի Մուրը երջանիկ էր՝ ամուսնացած լինելով հայտնի դերասան Բրյուս Ուիլլիսի հետ, ում համար 3 երեխա է լույս աշխարհ բերել։ 2003թ. նրա կյանքում հայտնվեց Էշթոն Քաթչերը, սակայն ամեն ինչ վերջացավ բավականին ցինիկ կերպով, ինչը Դեմի Մուրի կյանքում բավական բացասական հետք թողեց։ Այժմ դերասանուհին մի ծայրահեղությունից մյուսն է գնում՝ կա՛մ հանդիպում է բավականին երիտասարդ տղաների հետ, կա՛մ ընկերության առաջարկություն անում Քաթչերին, որպեսզի ինչ–որ կերպով կրկին մասնակցություն ունենա վերջինիս կյանքին։
8 գեղեցկուհի, որի բախտը չի բերում անձնական կյանքում (ֆոտոշարք)
«Մի՛ ծնվիր գեղեցիկ» ասույթն այս հերոսուհիների մասին է։ Ինչպես երևում է՝ գեղեցկուհիները, ովքեր ոգեշնչում են միլիոնավոր կանանց, անձնական կյանքում այնքան էլ հաջողակ չեն։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչու նրանց չի հաջողվում գտնել իրենց իրական երկրորդ կեսին։ Սակայն պատասխանն այդպես էլ անհայտ է մնում։
«Elle.ru»–ն ներկայացրել է ամենագեղեցիկ կանանց, որոնք դեռ միայնակ են։
Շարլիզ Թերոն
Շիկահեր գեղեցկուհին 40 տարեկան հասակում չի հասցրել գոնե մեկ անգամ օրինական ամուսնանալ։ Նրա անձնական կենսագրության մեջ հիշատակվում է ընդամենը 2 մեծ սիրավեպ՝ 8 տարվա քաղաքացիական ամուսնություն Ստյուարտ Թաունսենդի հետ և կրքոտ ժամանակահատված Շոն Փենի հետ։

7or.am