Կենտուկիում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որի հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 7–ը՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին հաղորդում է «ABC News»–ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տրանսպորտային միջոցի վարորդը եղել է չափից դուրս հարբած։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ 37–ամյա Չադ Արդլեյի արյան մեջ ալկոհոլի մակարդակը 5 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը։ Ոստիկանների խոսքերով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորն այնքան անգիտակից վիճակում է եղել, որ ձերբակալվելուց հետո մի քանի անգամ ննջել է պարեկային մեքենայի մեջ։
Նշվում է, որ Էրդլեյը մխրճվել է «La Movida» և «O'Dolly» գիշերյաին ակումբների այցելուների ամբոխի մեջ, ովքեր դուրս էին եկել փողոցի սրճարան՝ սնվելու նպատակով։

7or.am