Աշխարհ

30.01.2017 17:45


Ավստրալիան կաջակցի Թրամփի ներգաղթային խիստ քաղաքականությանը

Ավստրալիան կաջակցի Թրամփի ներգաղթային խիստ քաղաքականությանը

Ավստրալիայի կառավարությունը կաջակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային խիստ քաղաքականությանը և սահմաններին անվտանգության ապահովման ուղղությամբ նրա ձեռնարկած միջոցներին: «Life.ru»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը։

Նրա խոսքով՝ Ավստրալիան սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի վարչակազմի հետ և ցանկանում ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն ապահովել իր քաղաքացիների համար:

«Վստահ եմ՝ 2 երկրների կառավարությունները կշարունակեն աջակցել միմյանց ներգաղթային խիստ քաղաքականության վարման և սահմանների պաշտպանության հարցում»,–ասել է նախարարը։

Հիշեցնենք՝ Թրամփի նոր՝ «Երկիրն օտարերկրյա ահաբեկիչների մուտքից պաշտպանելու մասին» հրամանագրով՝ 120 օրով դադարեցվում է փախստականների ընդունելությունն ԱՄՆ, 90 օրով արգելվում է Իրանի, Իրաքի, ԼԻբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի քաղաքացիների մուտքը երկիր։

Թրամփի այդ որոշման դեմ բազմահազարանոց ցույցեր են սկսվել ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը