Աշխարհ

30.01.2017 17:02


Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել է

Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել է

Հունվարի 29-ին Սիրիայում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2 զինծառայող վիրավորվել է: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թուրքիայի հարավային՝ Սիրիային սահմանակից, Գազիանթեփ և Քիլիս նահանգների հիվանադանոցներ:

Հունվարի 30-ին Թուրքիայի օդուժը հարվածել է Սիրիայում ԻՊ դիրքերին, ինչի արդյունքում ոչնչացվել է ԻՊ զինյալների 23 թիրախ, այդ թվում 1 զենքի պահեստ և 2 պաշտպանական դիրք: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինուժը «շարքից հանել է» ԻՊ 20 զինյալ:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը