Իրանը զորավարժությանը Ռուսաստանից ձեռք բերած ԱԿ-103 ավտոմատներ է կիրառել
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի արևմուտքում անցկացրած «Իմամ Ալի» քառօրյա զորավարժությանը կիրառել են Ռուսաստանից գնած ԱԿ-103 ավտոմատներ։
razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
2016-ի օգոստոսի 6-ին լրատվամիջոցը հայտնել էր, որ Իրանը Ռուսաստանից ԱԿ-103 ավտոմատներ է գնել, սակայն չէր մանրամասնել՝ ինչ քանակությամբ, հատկապես ո՞ր ստորաբաժանման համար է նախատեսված՝ բանակի թե՞ ԻՀՊԿ-ի։
Հայտարարությունից 2 շաբաթ անց Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հաստատեց այս լուրը։ Նա նաև հավելել էր, որ Իրանը նախատեսում է արտադրել ավտոմատի տեղական տարբերակը։
Ռուսաստանից գնված ավտոմատները Իրանը առաջին անգամ ցուցադրել է սեպտեմբերին անցկացված զորահանդեսի ժամանակ։ Դրանք կիրառելու մասին առաջին անգամ հայտնի է դարձել ԻՀՊԿ-ի նշված զորավարժության ընթացքում միայն։
Ռուսական կողմն ավտոմատների վաճառքի մասին որևէ տեղեկություն չի հրապարակել։

Մանրամասները՝ razm.info–ում։