Աշխարհ

30.01.2017 17:00


Հադիդ քույրերը միացել են Թրամփի՝ փախստականների վերաբերյալ հրամանի դեմ բողոքի ակցիային (լուսանկարներ)

Հադիդ քույրերը միացել են Թրամփի՝ փախստականների վերաբերյալ հրամանի դեմ բողոքի ակցիային (լուսանկարներ)

Հայտնի Բելլա և Ջիջի Հադիդ քույրերը միացել են Նյու Յորքում տեղի ունեցող ցույցերին, որոնք անցկացվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ փախստականների մուտքը սահմանափակող նոր հրամանի դեմ։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Քույրերին տեսել են Նյու Յորքի փողոցներով շրջելիս. նրանք վանկարկել են «Ո՛չ ատելությանը, ո՛չ վախին. փախստականներին այստեղ ընդունում են» կարգախոսը։

20–ամյա Բելլան բողոքի երթի ժամանակ ձեռքին պահել է «Մենք բոլորս հինդուիստներ, բուդդիստներ, մահմեդականներ, աթեիստներ, քրիստոնյաներ, հրեաներ ենք» գրությամբ պաստառ։

Հիշեցնենք, որ Նյու Յորքում բողոքի ակցիային են միացել նաև նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսին, և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը` Մալիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը