Աշխարհ

30.01.2017 16:35


«Հակառուսական պատժամիջոցները չեղարկելու դիմաց ԱՄՆ–ի հետ ոչ մի գործարք չի քննարկվել»

«Հակառուսական պատժամիջոցները չեղարկելու դիմաց ԱՄՆ–ի հետ ոչ մի գործարք չի քննարկվել»

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները չեղարկելու դիմաց ԱՄՆ–ի հետ որևէ գործարք չի քննարկվել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

«Այժմ ինչ–որ գործարքների մասին խոսելը դժվար թե հնարավոր է. առայժմ պետք է որոշել 2 նախագահների հանդիպման ամսաթիվն ու տեղը»,–ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն նախքան G20–ի գագաթաժողովը, որը կայանալու է ս.թ. ամռանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը