Աշխարհ

30.01.2017 15:50


Լավրովը չի բացառել ՌԴ–ի աջակցությունն Իրաքին ԻՊ դեմ պայքարում

Լավրովը չի բացառել ՌԴ–ի աջակցությունն Իրաքին ԻՊ դեմ պայքարում

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի բացառում ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարում Իրաքին օգնության ցուցաբերումը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ փոխգործակցությունը կարող է իրականանալ 2 երկրների միջև հետախուզական տվյալների փոխանակմամբ։

«Իրաքում, Բաղդադի համաձայնությամբ, գործում է ԱՄՆ գլխավորած կոալիցիան։ Ես չեմ բացառում, որ եթե իրաքյան իշխանությունները հետաքրքրված լինեն, ապա մենք միանգամայն ի վիճակի կլինենք նրանց լրացուցիչ օժանդակություն տրամադրել առնվազն հետախուզական տվյալների փոխանակման տեսքով կամ այլ ձևով»,–ասել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը