Թուրքիայի արտաքին ու ներքին պարտքը հասել է 198 մլրդ դոլարի
Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Թուրքիայի պարտքն ավելացել է 74 մլրդ լիրայով (19.5 մլրդ դոլար)՝ կազմելով 751.8 մլրդ լիրա (197.8 մլրդ դոլար): Դրանից 28.1 մլրդ լիրան գոյացել է ներքին պարտքերի աճի, իսկ 45.9 մլրդ լիրան՝ արտաքին պարտքի ավելացման հաշվին: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sputnik»-ի թուրքական ծառայությանը հղումով։
Թուրքիայի ընդդիմադիր «ժողովրդահանրապետական կուսակցության» կողմից կազմված «Իրական Թուրքիայի աղյուսակները» խորագրով ֆինանսատնտեսական հաշվետվությամբ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց առաջ Թուրքիայի արտաքին և ներքին պարտքը կազմում էր 242.7 մլրդ լիրա (63.8 մլրդ դոլար): Իսկ վերջին 14 տարիների ընթացքում այդ ցուցանիշը ավելացել է 509.1 մլրդ լիրայով՝ 2016թ. ավարտին հասնելով աննախադեպ 751.8 մլրդ-ի:
Արտաքին պարտքի աճի վրա ազդող կարևոր գործոններից մեկը դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումն էր:
Այսպիսով, 2016թ. դեկտեմբերի դրությամբ՝ Թուրքիայի բնակիչներից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 9.570 լիրայի (շուրջ 2.500 դոլար) պարտք՝ նախկին 5.893-ի փոխարեն:

7or.am