Մեծ Բրիտանիան և Թուրքիան 125 մլն դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել
Հունվարի 28-ին առաջին անգամ պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Անգլիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպմանը ստորագրվել է 125 մլն դոլար արժողությամբ ռազմական համագործակցության պայմանագիր: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «BBC Türkçe»-ին հղումով։
Պայմանագրի շրջանակներում բրիտանական ռազմարդյունաբերական «BAE Systems» ընկերությունը և ռազմատիեզերական արդյունաբերությամբ զբաղվող թուրքական TUSAŞ ընկերությունը համատեղ կաշխատեն TF-X ռազմական օդանավերի նախագծի վրա:
«BEA Systems»-ի գլխավոր տնօրեն Յան Քինգը նշել է, որ այս պայմանագրի շնորհիվ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական համագործակցությունն ավելի կխորանա։

7or.am