Թուրքիան Գերմանիային կոչ է արել ապաստան չտալ թուրք զինվորականներին
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ապաստան չտալ իրենց դիմած թուրք զինվորականներին: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը:
Հիշեցնենք՝ ավելի քան 40 թուրք զինվորական քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել էր Գերմանիայի իշխանություններին:
«Դա անընդունելի է: Ակնկալում ենք Գերմանիայից, որ ապաստան տրամադրելու դիմումներն առհասարակ չքննվեն, և ապահովվի այս պահին Գերմանիայում գտնվող գյուլենականների վերադարձը Թուրքիա։ Գերմանական դատարանն ու իշխանությունները լրջորեն պետք է ուսումնասիրեն խնդիրը և կտրականապես մերժեն ապաստան տրամադրելու դիմումները»,–ասել է Ըշըքը՝ հավելելով, որ փետրվարի 15-ին Մյունխենում ՆԱՏՕ-ի անդամ երկրերի պաշտպանության նախարարների հավաքի ժամանակ հանդիպելու է գերմանացի իր գործընկերոջ հետ և քննարկելու է այդ հարցը:
Ավելի վաղ «Spiegel»-ին Բունդեսթագի իշխող Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միության (CDU/CSU) ներկայացուցիչ Շթեֆան Մայերն ասել էր. «Անկասկած, մենք չենք կարող այդ զինվորականներին ուղարկել հետ Թուրքիա: Նրանց այնտեղ անմիջապես կբանտարկեն»։

7or.am