Աշխարհ

30.01.2017 12:50


Մերկելը քննադատել է Թրամփի հրամանագիրը

Մերկելը քննադատել է Թրամփի հրամանագիրը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մահմեդական մի շարք երկրների փախստականների մուտքը սահմանափակող հրամանագիրը։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

«Նա (Մերկելը) համոզված է, որ անգամ ահաբեկչության դեմ ակտիվ պայքարը չի արդարացնում այն, որ որոշակի ծագման կամ դավանանքի մարդիկ կասկածի տակ են դրվում»,–հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆֆեն Զայբերգը։

Հիշեցնենք՝ Թրամփի նոր հրամանագրով՝ 120 օրով դադարեցվում է փախստականների ընդունելությունն ԱՄՆ, 90 օրով արգելվում է Իրանի, Իրաքի, ԼԻբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի քաղաքացիների մուտքը երկիր։

ԱՄՆ նոր նախագահի այդ որոշման դեմ բազմահազարանոց ցույցեր են սկսվել ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը