Աշխարհ

30.01.2017 11:51


Հունվարի 29-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 1 կորստի մասին

Հունվարի 29-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 1 կորստի մասին

Հունվարի 29-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ ամենայն հավանականությամբ նույն օրը Թովուզի շրջանի Էլիբեյլի (Əlibəyli) գյուղի մոտ տեղակայված զորամասի դիրքերից մեկում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev): Այս մասին գրում է razm.info–ն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունվարի 30-ին հայտնել է, որ զինծառայող Ֆաթաև Խանալին Ղարիբալի օղլուն (Qəribəli oğlu) ինքնասպանություն է գործել:

Առայժմ սոցցանցերում շրջանառվող երկու հիմնական վարկածների համաձայն՝ զինծառայողը ինքնասպան է եղել, կամ սպանվել է «հակառակորդի կրակոցից»։

Խանալին զորակոչվել էր 2016 թ․ հոկտեմբերին՝ Ադրբեջանի Լերիկի շրջանի զինվորական կոմիսարիատից։ Ծառայության սահմանված ժամկետը պետք է կազմեր 1 տարի 6 ամիս։ Առայժմ այլ տվյալներ հայտնի չեն։

Ավելացնենք, որ 2017 թ․ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ առնվազն 4 սպանված զնծառայողի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը