Հունաստանը Թուրքիային մեղադրել է ջրային սահմանը խախտելու մեջ
Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թուրքիայի ՌԾՈՒ հրթիռային նավըԻմիա կղզիների մոտ հատել է տարածքային ջրերի սահմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։
ԳՇ հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի հրթիռային նավը, որին ուղեկցել է երկու մոտորանավակ, հունվարի 29-ին մոտեցել է Իմիա կղզիներին, որտեղ մնացել է շուրջ 7 րոպե։
«Թուրքական նավերի՝ հունական տարածքային ջրեր մտնելուց հետո անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվել նրանց հեռացնելու համար»,–ասվում է հաղորդագրությունում։ Դրանից հետո թուրքական նավերը շարժվել են Բոդրում նավահանգստի ուղղությամբ։
Հույն քաղաքական տեսաբանները թուրքական գործողությունները սադրանք են որակել. պատճառը, ըստ նրանց, հունական դատարանի կայացրած վճիռն է, որը հրաժարվել է թուրք զինվորականներին հանձնել Թուրքիայի իշխանություններին։
Հունաստանը Թուրքիային մեղադրել է ջրային սահմանը խախտելու մեջ
Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թուրքիայի ՌԾՈՒ հրթիռային նավը Իմիա կղզիների մոտ հատել է տարածքային ջրերի սահմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

7or.am