Քվեբեկի վարչապետը մզկիթում տեղի ունեցած փոխհրաձգությունն ահաբեկչություն է որակել
Կանադական Քվեբեկ նահանգի վարչապետ Ֆիլիպ ՔույյարըԻսլամական մշակութային կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգություննը, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, անվանել է ահաբեկչություն։
«Այդ ահաբեկչական գործողությունից հետո ես խնդրել եմ իջեցնել Քվեբեկի դրոշը»,– թվիթթերյան իր էջում գրել է վարչապետը։
Տեղի ունեցածի ականատեսներից մեկը պատմել է, որ հարձակվողները եղել են դիմակներով և բղավել «Ալլա՛հ Աքբար»։ Այս մասսն նա հայտնել է CBC ռադիոկայանին։
«Ինձ թվաց, որ նրանք Քվեբեկի առոգանությամբ էին խոսում։ Փամփուշտներն ուղղվում էին աղոթող մարդկանց ուղղությամբ։ Մեկն ուղիղ իմ գլխավերևով անցավ»,–պատմել է ականատեսը, ով նախըտրել է անանուն մնալ։
Նրա խոսքերով՝ այդ պահին մզկիթում եղել են նաև երեխաներ։
Քվեբեկի վարչապետը մզկիթում տեղի ունեցած փոխհրաձգությունն ահաբեկչություն է որակել
Կանադական Քվեբեկ նահանգի վարչապետ Ֆիլիպ Քույյարը Իսլամական մշակութային կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգություննը, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, անվանել է ահաբեկչություն։

7or.am