Աշխարհ

29.01.2017 10:20


Ավելի քան 40 թուրք զինվորական է քաղաքական ապաստան խնդրել Գերմանիայից

Ավելի քան 40 թուրք զինվորական է քաղաքական ապաստան խնդրել Գերմանիայից

Ավելի քան 40 թուրք զինվորական քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Գերմանիայի իշխանություններին: Ինչպես հայտնում է Der Spiegel-ը` նրանց մեծամասնությունը բարձր սպայական կոչումներ ունեն: Դիմումները Գերմանիայի միգրացիոն ծառայությունները քննելու են ընդհանուր կարգով:

Անցած տարվա դեկտեմբերին Բելգիայում և Գերմանիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներում ծառայող թուրք սպաներից մի քանիսն արդեն իսկ դիմել էին քաղաքական ապաստանի խնդրանքով՝ մտավախություն ունենալով, որ Թուրքիա վերադառնալու դեպքում կարող են հետապնդումների զոհ դառնալ հուլիսին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը