Ցուկերբերգը քննադատել է Թրամփի ներգաղթային քաղաքականությունը
«Facebook» սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթային վերահսկողությունը խստացնելու նախաձեռնությունը։
«Ինչպես մեզանից շատերը, ես նույնպես անհանգստացած եմ նախագահ Թրամփի ստորագրած վերջին կարգադրությունների հետևանքներով»,– «Facebook»–ի իր էջում գրել է Ցուկերբերգը։
Նա պատմել է, որ իր նախնիները Գերմանիայի, Աստրիայի ու Լեհաստանի գաղթականներ են եղել, իսկ կնոջ՝ Պրիսցիլլա Չանի ծնողները գաղթել են Չինաստանից ու Վիետնամից։
«Միացյալ Նահանգները փախստականների երկիր է, և մենք պետք է հպարտանանք դրանով»,–վստահեցրել է «Facebook»–ի հիմնադիրը։
Նրա կարծիքով ԱՄՆ իշխանությունները պետք է կենտրոնանան նրանց վրա, ովքեր «իսկապես սպառնալիք են ներկայացնում»՝ միաժամանակ «բաց թողնելով դռները փախստականների և օգնության կարիք ունեցողների առաջ»։

7or.am