Աշխարհ

28.01.2017 13:45


Փորձագետները նշել են Սոչիում Տու-154–ի կործանման պատճառը

Փորձագետները նշել են Սոչիում Տու-154–ի կործանման պատճառը

Սոչիում Տու-154–ի կործանումը հետաքննող փորձագետները եկել են այն եզրակացության, որ ինքնաթիռի բոլոր համակարգերը մինչև ջրի հետ բախումը սարքին են եղել։ Հերքվել են օդանավի ներսում հնարավոր պայթյունի և ցամաքից այն գնդակոծելու վարկածները։

Այդկերպ միակ վարկած է դարձել անձնակազմի սխալը։

«Коммерсантъ»–ի փոխանցմամբ՝ ներկայումս հանձնաժողովի անդամներն ուսումնասիրում են օդաչուների աշխատանքը թռիչքի ընթացքում։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25–ին ՌԴ–ից Սիրիա մեկնող Տու–154–ն ընկել էր Սև ծովը։ Օդանավում 92 մարդ կար. բոլորը զոհվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը