Աշխարհ

28.01.2017 11:55


Չավուշօղլուն կոչ է արել ՀՀ–ին «1915–ի դեպքերն» ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով ստեղծել

Չավուշօղլուն կոչ է արել ՀՀ–ին «1915–ի դեպքերն» ուսումնասիրելու համար  համատեղ հանձնաժողով ստեղծել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել «1915 թվականին տեղի ունեցած դեպքերն» ուսումնասիրելու համար ստեղծել համատեղ հանձնաժողով:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Gazetevatan»–ին հղումով։

Թուրք նախարարը ողջունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չեղարկելու մասին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի ընդունած որոշումը: Բացի այդ, Չավուշօղլուն գոհունակությամբ է ընդունել այն փաստը, որ Դանիայի խորհրդարանի կողմից 1915թ. վերաբերյալ ընդունած բանաձևում չի կիրառվել«ցեղասպանություն» եզրույթը:

Հայաստանին ուղղված կոչում Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, ասում է. «Մենք միշտ Հայաստանին ասում ենք, որ եթե հավատում եք ինքներդ Ձեզ, ապա եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք: Այլ երկրներից էլ գիտնականներ թող մասնակցեն: Բոլոր արխիվները թող բացեն, դրանից հետո մենք կընդունենք ի հայտ եկած ցանկացած արդյունք: Սակայն մինչև օրս Հայաստանը դրան չի գնացել: Ինչո՞ւ: Իրենք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել, բայց արտասահմանյան լոբբիստական ուժերի հետ շարունակում են համագործակցել Թուրքիայի դեմ»:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը