Լրահոս

10.01.2010 11:41

Գագիկ Շամշյանին արգելել են մտնել ընտրատեղամաս

Երևանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները մեկնարկել են։ Թիվ 10/19 ընտրտեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանը «7 օր»-ի հետ զրույցում ասել է, որ այս պահի դրությամբ ընտրողների մասնակցությունը մոտ 90 հոգի է։ Ըստ նրա, առայժմ ոչ մի լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։ Սակայն  Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Ազատ Թովմասյանը «7 օր»-ին փոխանցել է, որ արգելվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մուտքը ընտրատեղամաս և պահանջվել է անցագիր, չնայած որ վերջինս ունեցել է լրագրողի վկայական։ Ոստիկանների միջամտաությամբ Շամշյանը դուրս է հանվել ընտրատեղամասից։ Նշենք, որ այս պահի դրությամբ երեք թեկնածուների վստահված անձինք Ընտրատեղամասում են։ Արա Սիմոնյանի վստահված անձ Հովսեփ Հարությունյանը հրաժարվել է պատասխանել «7 օր»-ի հարցերին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։