Աշխարհ

28.01.2017 10:10


Բիլ Գեյթսն ու Ուորրեն Բաֆֆեթը հավանություն են տվել Թրամփի քաղաքականությանը

Բիլ Գեյթսն ու Ուորրեն Բաֆֆեթը  հավանություն են տվել Թրամփի քաղաքականությանը

Միլիարդատերներ Բիլ Գեյթսն ու Ուորրեն Բաֆֆեթն իրենց հավանությունն են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ նրանք այդ մասին հայտնել են Կոլումբիայի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ:

Նրանց կարծիքով Թրամփի օրոք ԱՄՆ-ը մեծ քայլ կարող է անել դեպի զարգացում, ինչպես նաև ազատվել հասարակությունում եղած տարաձայնությունից: Ըստ Գեյթսի՝ Թրամփը զբաղվել է «նշանավոր և հիասքանչ գործերով»:

Բաֆֆեթն էլ ընդգծել է՝ Թրամփի օրոք ԱՄՆ-ն առաջ է շարժվելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը