Աշխարհ

27.01.2017 17:05


Սպիտակ տունը մի քանի անգամ սխալ է գրել Բրիտանիայի վարչապետի անունը

Սպիտակ տունը մի քանի անգամ սխալ է գրել Բրիտանիայի վարչապետի անունը

ԱՄՆ նախագահի վարչակազմը մի քանի անգամ սխալ է գրել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի անունը։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեյի այցի վերաբերյալ նամակում 3 անգամ նրա անունը Teresa է նշվել, մինչդեռ իրականում պետք է Theresa լիներ։ Ավելի ուշ Սպիտակ տունը նորից է նամակ ուղարկել, որում ուղղել է սխալը։

Հայտնի է, որ հունվարի 27–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Բրիտանիայի վարչապետի հետ։ Դա կլինի օտար պետության ներկայացուցչի հետ Թրամփի առաջին հանդիպումը երդմնակալությունցի հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը