Շվեդիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիայում նոր ահաբեկչության մասին
Շվեդիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիայում սպասվող հնարավոր ահաբեկչության մասին։
«Ջումհուրիեթի» փոխանցմամբ՝ Թուրքիայում Շվեդիայի դեսպանությունից այդ երկրի քաղաքացիներին հայտնել են, որ տեղեկություններ ունեն Անկարայի Քըզըլայ հրապարակում հունվարի 26-27-ին սպասվող հնարավոր ահաբեկչության մասին և հորդորել են հեռու մնալ Քըզըլայ հրապարակի տարածքից:
Հիշեցնենք՝ նախօրեին նման հայտարարություն էր տարածել Միացյալ Նահանգները: ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին հորդորել էր խուսափել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ մեկնելուց այդ երկրում ահագնացող ահաբեկչական գործողությունների պատճառով։

7or.am