Աշխարհ

27.01.2017 10:30


Թրամփն ու Պուտինը ծրագրում են հեռախոսազրույց ունենալ հանգստյան օրերին

Թրամփն ու Պուտինը ծրագրում են հեռախոսազրույց ունենալ հանգստյան օրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա հանգստյան օրերին ակնկալում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին թվիթթերյան իր էջում հայտնել է NBC–ի թղթակից Հելլի Ջեքսոնը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։

«Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենան այս հանգստյան օերին։ Առաջին զանգը երդմնակալության արարողությունից հետո»,–նշել է Հելլի Ջեքսոնը։

Հիշեցնենք՝ հունվարի 26–ին Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ հեռախոսազրույցի ամսաթիվը դեռևս համաձայնեցված չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը